22 / Հունիս / 2020 : 15-16

ՍԴ-ն հրատապ նիստ է հրավիրել. Քոչարյանի գործը կքննվի հուլիսի 7-ին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Ազգային ժողովում ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկմանը զուգահեռ հենց այս պահին Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։ Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։ Նշենք, որ այդ հարցը ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում չի եղել և վերջին պահին է ավելացվել։

 
Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։ Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Երկու կառույցների խորհրդատվական կարծիքն էլ արդեն ուղարկվել է։

Դիտվել է 35961անգամ
Վերջին լուրեր