22 / Հունիս / 2020 : 15-42

ԵԽ գլխավոր քարտուղար. Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի նշած ուղեցույցով

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի նշած ուղեցույցով: Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Նրա խոսքով՝ «հունիսի 19-ին հաստատված եւ այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը թույլ է տալիս լուծել Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի միջեւ առկա խնդիրները»:

«Իշխանություններին կոչ եմ անում ղեկավարվել Վենետիկի հանձնաժողովի խորհուրդներով՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների անխոչընդոտ իրականացման ճանապարհով եւ Եվրոպայի Խորհրդի ստանդարտներին համապատասխան»,-եզրափակել է նա:  

Դիտվել է 11332անգամ
Վերջին լուրեր