Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունիս / 2020 : 19-17

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է

Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին։

 
ՍԴ որոշման տեքստում, մասնավորապես, նշված է.

«1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝սահմանադրությունը համապատասխանում է հարցը որոշելուվերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավաասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի առաջին մասի՝ Սահմանադրությունը համապատասխանության հարցը որոշելու գործը» վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործեը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

 2․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ » միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին»։


 
 

 
 

 

 

Դիտվել է 29090անգամ
Վերջին լուրեր