22 / Հունիս / 2020 : 20-13

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ արտահայտվեց 89 պատգամավոր:

Նշենք, որ նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Փոփոխությունների համաձայն, այն դատավորները, ովքեր 12 և ավելի տարի պաշտոնավարել են, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կմնա դատարանում, բայց կազատվի նախագահի պաշտոնից:

Հավելենք, որ մինչ քվեարկությունը պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագիծը ՍԴ ուղարկելուն:

Դիտվել է 9400անգամ
Վերջին լուրեր