23 / Հունիս / 2020 : 10-15

Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծնունդը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

 ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մեծարգո Արմեն Վարդանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։

 
Հարգարժան Արմեն Վարդանի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։

Դիտվել է 5391անգամ
Վերջին լուրեր