23 / Հունիս / 2020 : 13-13

Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան

Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, որովհետեւ ես պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, իսկ պարտկանությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից:  Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նախօրեին սահմանադրական փոփոխությունների որոշմանը, ըստ որի 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են:

Նրա գնահատմամբ՝ ով 12 տարի շարունակ աշխատել է, միգուցե նրա վրա ազդի:

Ըստ ՍԴ դատավորի՝ ՍԴ այն դատավորները, որոնց լիզորություններն այս փոփոխություններով դադարեցվում են, կարող են սպառելով ներպետական ատյանները, դիմել Եվրոպական դատարան:

«Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու: Հրանտ Նազարյանը և Ֆելքիս Թոխյանը, նույնպես, կարծում եմ, որ չեն լռի, բայց դա իրենց որոշելիք հարցն է: Դա իմ կարծիքն է»,- ասել է ՍԴ դատավորը:

Դիտվել է 33838անգամ
Վերջին լուրեր