23 / Հունիս / 2020 : 13-34

 

ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեմ․ Հրայր Թովմասյան

Որպես իրավաբան երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով նախօրիեն ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշման ընդունմանը:

Նա ընդգծեց, որ իրեն ուղղված հարցերը կարող են լինել իրավական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ, իրավական հարցերին կարող է պատասխանել, որոնք սակայն չեն վերաբերի այդ նախագծին, քանի որ այն կարող է լինել ՍԴ-ում քննարկվման առարկա:

«Էն սահմանադրությամբ, որի գրմանը մասնակցել եմ, պետք է սահմանադրական փոփոխությունները ենթարկվեն նախնական սահմանադրական վերահսկողության, ՍԴ-ն այդպիսի նախագիծ չի քննարկել»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը և ավելացրեց. «Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, մեծ զսպվածություն ցուցաբերելով, որպես իրավաբան ասեմ՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեմ»։

Հարցին, թե չի՞ պատրաստվում դատական կարգով բողոքարկել, եթե հանկարծ այդ փոփոխությունների արդյունքում սրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, Հրայր Թովմասյանն ասաց. «Նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք»:

Դիտվել է 10295անգամ
Վերջին լուրեր