Տնտեսությունը արագ տեմպերով գահավիժում է. Նիկոլ Փաշինյան
Ուղիղ եթեր եմ մտել կարևոր տեղեկատվությամբ կիսվելու համար։ Հիշում եք, որ մենք մարտ ամսից կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք, ապրիլ ամիսն ըստ էության անցկացրինք արգելափակման տրամաբանության մեջ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով, որ ամենակարևոր խնդիրը, որ ունեցել են այս ընթացքում, կապված է տնտեսության հետ։
Մենք լավատեսական ցուցանիշ ունենք. ապրիլին փակված 71,4 հազար աշխատատեղերից 50 հազարը մայիսին վերականգնվել է:
Նա, մասնավորապես, նշեց. «Գիտեք, որ մարտ ամսից կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք, ապրիլն անցկացրինք արգելափակման տրամաբանության մեջ: Ամենամեծ խնդիրը, որ այդ ընթացքում ունեցանք, կապված էր մեր տնտեսության, որովհետեւ տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է: Ապրիլին արձանագրեցինք, որ ՀՀ-ում փակվել է 71 471 աշխատատեղ:
Այս եւ մի քանի այլ տվյալներ վերլուծելով վերջնականապես համոզվեցինք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետեւ եթե կենտրոնանանք միայն առողջապահական ասպեկտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում: Մենք որոշեցինք գնալ այս ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում:
Հիմա եթեր եմ մտել, որ ասեմ, որ մեր այս մոտեցումն արդեն հիմնավորում է իր ճշմարտությունը: Դուք գիտեք, որ ամեն ամսվա 20-ին ներկայացվում են նախորդ ամսվա եկամտային հարկի հաշվարկները ՊԵԿ: Այսօր առավոտից մենք աշխատում ենք մայիսի տվյալների վրա եւ մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ որոշեցինք լոքդաունի քաղաքականությունը չշարունակել, 50094 աշխատատեղ վերականգնվել է:
Մանրամասները տեսանյութում։