24 / Հունիս / 2020 : 10-50

 

ԼՀԿ-ն չի միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին

Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չուղարկեց ՍԴ կարծիքի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բացի այդ, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեց, որով ՀՀ նախագահին զրկեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի, բայց միայն Քոչարյանի գործով ՍԴ-ում որոշում կայացնելուց հետո»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

Լրագրողների հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ իրենք չեն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին, Մարուքյանը նշեց.«Այո ճիշտ եք հասակացել, մենք ՍԴ կդիմեք երկրորդ նախագահի գործի քննությունից հետո և իրավական առումով տարբերություն չկա, թե մենք երբ դիմենք»։

Դիտվել է 18063անգամ
Վերջին լուրեր