Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունիս / 2020 : 15-52

Սա խայտառակություն է. չեմ պատկերացնում ում մտքով է սա անցել. Մանե Թանդիլյան

Այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով գույքահարկի բարձրացման օրենքի նախագծին, այն որակեց որպես «խայտառակություն».

«Հարգելի՛ գործընկերներ, սա խայտառակություն է: Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման օրինագիծ քննարկելը..., չգիտեմ, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, ո՞ր տնտեսական թիմի և ո՞ր տրամաբանության մեջ է սա տեղավորվում, ու ընդ որում, անել դա արտահերթ ռեժինով, որը նշանակում է հարցեր տալու հնարավորություն ընդհանրապես չունենալ. ընդամենը երկու րոպեանոց ելույթներ, իսկ ասելիքը շատ է: Սա անթույլատրելի է»,- հայտարարեց պատգամավորը:

 

Նա հայտնեց, որ նախագծի վրա աշխատանքներ քիչ են տարվել և անգամ Երևանի քաղաքապետարանը չի հասցրել կարծիք հայտնել:

«Պետք է սահմանվի չհարկվող շեմ՝ առնվազն 10 միլիոնանոց գույքի դեպքում: Միջին խավի դեպքում պետք է երկու անգամ նվազեցնեք տոկոսը, որպեսզի դա նրանց վրա ուղղակի ազդեցություն չունենա: Այն մարդիկ, ովքեր խոցելի խմբերում են, մենք չենք կարող թույլ տալ, որ մտնեն հարկման դաշտ ու կապ չունի բեռի ծավալը»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Դիտվել է 43977անգամ
Վերջին լուրեր