25 / Հունիս / 2020 : 13-37

Հանրապետության տարածքին մոտենում է ցիկլոնային դաշտ. Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյբսուքյան իր էջում գրում է․

«Հանրապետության տարածքին Սև ծովի շրջաններից մոտենում է ցիկլոնային դաշտ։ Հունիսի 26-ի երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կսկսվեն հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 27-28-ին դրանք կդիտվեն շրջանների զգալի մասում։

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով»։

Դիտվել է 42554անգամ
Վերջին լուրեր