Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2020 : 15-18

Ռոբերտ Քոչարյանը հետ վերցրեց Սահմանադրական դատարան մուտք արված իր դիմումները

Այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, խոսելով ՍԴ ներկայացրած դիմումների մասին, տեղեկացրեց, որ իրենք հրաժարվել են իրենց ներկայացրած դիմումներից:

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան որոշում ենք կայացրել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից»,- նշեց փաստաբանը:

Օրբելյանը որոշումը պատճառաբանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունով, որ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ ԱԺ ընդունած օրենքը ՍԴ-ում կվիճարկեն միայն Քոչարյանի գործի քննությունից հետո:

Փաստաբանը հայտնեց, որ հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, որպեսզի հետ վերցնեն երկու դիմումները, որոնք ներկայացվել էին մոտ 1 տարի առաջ: Դրանք վերաբերում են 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին:

«Պարոն Քոչարյանն ասյսօր առավոտյան հստակ դիրքորոշում հայտնեց՝ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ինքը պետք է պահանջի, որ փաստաբանները հետ վերցնեն դիմումները»,-ասաց Օրբելյանը՝ հորդորելով բոլոր քաղաքական ուժերին՝ Սահմանադրության հետ կապված գործընթացներում Քոչարյանի ու փաստաբանական թիմի անունները չշոշափել, գործընթացը դիտարկել բացառապես պառլամենտական խմբակցությունների և պատգամավորների իրավասության շրջանակներում. «Եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա ու կա դիմում, որը կարող է ստորագրվել, թող չսպասեն ինչ-որ ամսաթվի»:

Դիտվել է 11211անգամ
Վերջին լուրեր