Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2020 : 15-46

Մի սպանեք օձերին

«ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ՕՁԵՐԻՆ...

Ամառվա օրերին, երբ ակտիվ են օձերը, ՖԲ-ում հաճախ կարելի է տեսնել ջնջխած օձերի ու այդ զազրելի արարքը կատարողների հերոսական «рож»-երի լուսանկարները:

Ախր օձերը չափազանց օգտակար կենդանիներ են ու բնական միջավայրի լիիրավ բնակիչները:

Հայաստանում բնակվող օձերի 23 տեսակներից ընդամենը 4-ն են թունավոր և կարծեմ միայն Գյուրզայի խայթածն է մարդու համար մահացու...

Ընդ որում օձերը երբեք նախահարձակ չեն լինում, ընդհակառակը, հնարավորինս խուսափում են մարդկանցից: Ավելին ասեմ, օձերի խայթոցից ավելի քիչ մարդ է մահանում, քան տզերի կամ մոծակների, կամ մեղուների խայթոցից...

Մեր նախնիները հաշտ ու խաղաղ ապրել են օձերի հետ, օձը նույնիսկ իմաստության սիմվոլն է եղել: Հայտնի են բազմաթիվ պատմություններ տնային օձերի մասին, երբ օձը ընդունվել է որպես տնային կենդանի, որպես տան պահապան...

Որտեղի՞ց այս բնազդային վախը, որ օձ տեսնելիս զգում են շատերը, բնազդաբար ձեռքը մեկնելով սպանիչ քարին կամ փայտին...

Գուցե Ավետարանի այն դրվագից, երբ օձը ներկայացվում է որպես Եվայի խորհրդատու Աստծո պատվիրանը խախտելու համար...

Նկատե՞լ եք, որ օձերի նկատմամբ վախը մանկությունից մենք ենք մտցնում մեր երեխաների գիտակցության մեջ:

Ինչևէ... Մարդը, որպես գիտակից արարած, պետք է վեր կանգնի բնազդային վախից օձերի նկատմամբ և չբռնանա, կյանքից չզրկի Արարչաստեղծ կենդանիներին: Մի՛ սպանեք օձերին... մեղք եք»:

Հրաչիկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 110333անգամ
Վերջին լուրեր