Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2020 : 10-30

Սա պատմական քայլ է, ՍԴ ճգնաժամի լուծում է. Վահե Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը, որի համաձայն փոխարինվում են ՍԴ նախագահն ու  ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած ՍԴ-ի անդամները, համարում է համարձակ ու պատմական քայլ, որն ըստ նրա լուծում  է Սահմանադրական դատարանի ճգնաժամը: վահե Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում: 

«Ես համարում եմ, որ սա Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է: Եվ միանշանակորեն ողջունում եմ ԱԺ այս քայլը: Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, իմ կարծիքով սա պատմական քայլ է եղել: Դրա պատմականությունը կայանում է նրանում, որ նախ առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով,  այդ փոփոխությունը նվիրել է հենց բարձրագույն դատական ատյանին՝ Սահմանադրական դատարանին՝ դրանով ընդգծելով հենց ՍԴ-ի կարևորությունը Հայաստանի պետական իշխանության մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա է լուծման»,-ասաց Գրիգորյանը:  

Նա նկատեց, որ այս պահից ՍԴ-ում արդեն կա 6 դատավոր: Անդրադառնալով ԲՀԿ-ի դիմումին, այն տեսակետներին, թե դիմումի համար անհրաժեշտ պատգամավորների ստորագրությունների թիվը վիճելի է, նա նշեց, որ իր կարծիքը հայտնի կլինի, երբ դիմումի ընթացակաարգի որևէ փուլում ինքը մասնակից կլինի այդ գործին: «Եթե նման դիմում կա, նշանակում է, որ ընթացակարգ է լինելու և դատավորներն իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն, իսկ դատավորն իր դիրքորոշումն արտահայտելու է համապատասխան ակտերով»,-նշեց նա:

Դիտվել է 8474անգամ
Վերջին լուրեր