Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2020 : 13-05

«Ես, միեւնույն է, գնալու եմ Փարիզ և Café de la Paix-ում սուրճ եմ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան

Ես, միեւնույն է, գնալու եմ Փարիզ եւ Café de la Paix-ում սուրճ եմ խմելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մինչ իշխանությունը ջղայն հրովարտակներով որոշում է, թե ո՞ր քաղաքական ուժերին է թողնելու հաջորդ խորհրդարանի դռնից ներս, մինչ ողջ իրավապահ համակարգը լծված է մեր համախոհներին, ընկերներին, ծանոթներին տարբեր քաղմասներում եւ քրեական հետախուզության տարբեր բաժիններում ամենաանհեթեթագույն հարցերն ուղղելով, օրինակ՝ Կաննի կինոփառատոնի մասնակից եւ հաղթող ծանոթիս ուղղել են հնարավոր հարցերից ամենաապուշագույնը՝ դուք ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Նաիրա Զոհրաբյանի ցուցումով պլակատ բռնե՞լ եք, թե ՝ ոչ, մինչ բարձրագույն իշխանության հանձնարարությամբ տարբեր տրամաչափի նախարարներ, պատգամավորներ եւ նրանց հավասարեցված անձինք որոշում են մեր ինտելեկտի գործակիցը եւ այդ խիստ ինտելեկտուալ դեբատին ակտիվորեն ներգրավվում են նաեւ Գյումրի-Երեւան քայլարշավի այն պաշտոնյաները, ում IQ չի ձգում անգամ նվազագույն 20 գործակցի շեմը, ԵՄ-ն կայացնում է որոշում ՝ հուլիսի 1-ից բացել օդային սահմանը եւ բնականաբար, կազմում է սեւ երկրների ցուցակ, որոնց համար ԵՄ օդային սահմանը մնալու է փակ։

Ինչպես արդեն գլխի ընկաք՝ Հայաստանը չի ներառվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք՝ սահմանների բացումից հետո։
Euronews-ը ԵՄ դիվանագիտական աղբյուրներից ստացել է այն երկրների ամբողջական ցանկը, որոնց համար բաց կլինեն Եվրոպայի սահմանները։


Կորոնավիրուսի վիճակով պայմանավորված՝ ցանկից դուրս են մնացել հինգ երկիր՝ Հայաստանը, Բրազիլիան, Կատարը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։


ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում են Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորրա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ։

Հ. Գ . Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով 759 վարակի եւ մահվան 13 դեպք։
Ու էս ֆոնին ողջ կառավարությունը, խորհրդարանի մեծամասնությունն ու մնացյալ իմքայլականները ուզուրպացրել են մեծ մաթեմատիկոս Էվդեմ Ռոդոսցու գործն ու զբաղված են Հրայր Թովմասյանին հերոսացնելով։
Անկեղծ ասած, երբեւէ չէի մտածի, որ ոչ մի բանով աչքի չընկնող Հրայրը դառնալու է մի ողջ իշխանության իդեա ֆիքսը»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Դիտվել է 41725անգամ
Վերջին լուրեր