Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2020 : 13-32

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի n 1672-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 37-րդ հոդվածի՝

1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշումը։

 

հավելված

 

Դիտվել է 32849անգամ
Վերջին լուրեր