26 / Հունիս / 2020 : 14-34

«Բաքվի բռնապետը պետք է, մեղմ ասած, լռի»․ Իրանագետ

Բաքվի բռնապետը հերթական «բոցաշունչ» ելույթում, հենվելով ներհայաստանյան լարված պայքարի ընձեռած քարոզչական բացերի վրա, անթաքույց վիրավորական շեշտադրումներով փորձել է «պախարակել» նաև Հայաստանի անկախության պատմությունը՝ այն անվանելով «ամոթալի»։

Իրականում Հայաստանի անկախության պատմությունը փառապանծ է՝ անթերի ինքնորոշմամբ և դրան զուգորդված փայլուն ռազմական հաջողություններով, որոնք ամոթալի են հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման վերջին տասնամյակների պատմության համար, քանի որ Բաքվի նույն այս բռնապետի պաշտոնական քարոզչության համաձայն, նրա հայր Հեյդար Ալիևն է փրկել հայկական հուժկու հարվածների տակ տարածքներ կորցնող և փաստացի փլուզման եզրին կանգնած «ադրբեջանական պետականությունը»։

Այնպես որ, Բաքվի բռնապետը պետք է, մեղմ ասած, լռի, քանի որ մեծ է հավանականությունը, որ կրկնելով հոր ճակատագիրը, պատմությունն իրեն էլ կարող է հնարավորություն ընձեռել այս անգամ արդեն փրկելու Կուրի ձախափնյակի գոնե մի հատվածը և արձաններ ունենալու այդ շրջանի ամեն մի գյուղական բնակավայրում։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Դիտվել է 16392անգամ
Վերջին լուրեր