Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2020 : 14-44

Հովհաննես Գալստյանի գույքի վրա արգելանք է դրվել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Որոշվել է կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:

Հիշեցնենք, որ Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերեւույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին:

Ըստ հաղորդագրության՝ պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել եւ միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Դիտվել է 14313անգամ
Վերջին լուրեր