26 / Հունիս / 2020 : 14-58

Ալվինա Գյուլումյանը հայտարարում է, որ շարունակում է պաշտոնավարել

Ես շարունակելու եմ աշխատել. շարունակելու եմ իմ գործունեությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, որի լիզորությունները ըստ սահմանադրական փոփոխությունների, այսօրվանից դադարել են: Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով: 

«Ոչ ոք դեռ չի արձանագրել, որ իմ լիազորությունները դադարեցված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ գործունեություն: Երբ որևէ մեկի լիազորությունները դադարում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունվում: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա»,- ասաց Գյուլումյանը:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 5114անգամ
Վերջին լուրեր