Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2020 : 18-02

ԴԱՀԿ 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը:

 

Նշված բաժինները աշխատում են հետևյալ թվակազմով.

Իրավաբանական բաժին-1

Երևան   քաղաքի  Ավան և  Նոր Նորքի բաժին-2,   

Երևան   քաղաքի  Արաբկիր և  Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,

Երևան   քաղաքի  Շենգավիթի բաժին -1,

Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,

Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք-1:

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև  ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:

ԴԱՀԿ-ն տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ  23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են:

Դիտվել է 10030անգամ
Վերջին լուրեր