Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը. Քաղաքագետ
Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը։
Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր, հիշենք թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում, վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։
Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ առկա կառավարման ճգնաժամը և լացելու ցուցանիշները։ Դա ևս լավ օրինակ է վրացիների համար, իրենց «հեղափոխականների» պոտենցիալ դեմքը ցույց տալու համար։
Վրաստանի կառավարությունն իր ժողովրդին կարող է հարցնել. «դուք է՞լ եք ուզում Վրաստանում մի նոր վրացական նիկոլ»։
Աշնանը Վրաստանում ընտրություններ են ու գործող կառավարությանը, հաղթելու համար, ընդամենը պետք է Հայաստանի մասին նորություններով լցնել իրենց լրահոսը ու աշնանը սպասել վրացիների պատասխանին։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան