29 / Հունիս / 2020 : 18-33

Մարդիկ օգնում են աղտոտված արագիլներին (լուսանկարներ)

 

Մելին Հնագետ անունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է, որ արագիլի ձագ է գտել:

«Հնագիտական գտածոյի փոխարեն այսօր բնապահպանական գտածո ունեմ: Այս արագիլի ձագին գտա ճանապարհին՝ կանգնել էր հենց երթևեկելի հատվածում ու օգնություն էր խնդրում:

Թևերը ու գլուխը ծածկված էին անհասկանալի կպչուն նյութով, որն էլ թույլ չէր տալիս թռչել ու որս անել։ Այսօր արդեն նա և՛ մաքուր է, և՛ կուշտ, մնում է՝ իր կամքով ցանկանա թռչել ու գնալ ուր կուզի», – գրել է օգտատերը:

Մելին Հնագետ

Դիտվել է 7483անգամ
Վերջին լուրեր