Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն (տեսանյութ)
Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների են։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվածի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում՝ բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով`զերծ մնացեք մասսայական միջոցառումներից, կրեք դիմակ և պահպանեք սոցիալական հեռավորություն։