Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2020 : 09-48

Կարծում եմ հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին

Կարծում եմ հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին

Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:

Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ ինչու:


1. Նախ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում` մասնավորապես Կալիֆորնիայում: Կարծում եմ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:


2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների` այդ թվում Արցախի օգնության չեղարկման հետ:

Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի` նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:
3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:


4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց վստահեցնում եմ Արցախի օգնության էֆֆեկտը շատ ավելի մեծ կլինի:


5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:


6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:

Ընկերներիս խնդրում եմ այս առաջարկությունը հասցնել Արցախի իշխանություններին:

 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Դիտվել է 11546անգամ
Վերջին լուրեր