Եկրաշարժ Հայաստանում
Երկրաշարժ Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք։
Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 14:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.55⁰ և արևելյան երկայնության 45.20⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։