30 / Հունիս / 2020 : 19-34

Ոստիկանության պարզաբանումը

Համացանցում Գյումրիի փողոցներից մեկում նկարված լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է մարդկանց բազմություն, որոնք չպահպանելով սոցիալական հեռավորություն՝ կանգնած են վարկային կազմակերպության մուտքի դիմաց։

Նշենք, որ մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատելով քաղաքացիների կուտակումը՝ հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։ Քաղաքացիները անսալով ոստիկանների պահանջին՝ պահել են սոցիալական հեռավորություն, և իրավիճակը կարգավորվել է։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները վարկային կազմակերպության նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն /300․000 դրամի չափով/` ՀՀ պարետի որոշումները խախտելու համար։


Հարկ է նշել, որ վարկային կազմակերպության գրասենյակում չի գործել հերթագրման սարք, իսկ գրասենյակի դիմաց չեն եղել համապատասխան գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու համար։

Դիտվել է 9667անգամ
Վերջին լուրեր