Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում:
Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում, խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
Աստված պահապան մեզ բոլորիս…
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան