Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հուլիս / 2020 : 10-18

Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը

 

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր: 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին 2005 թվականին: Հետագայում փոփոխություններ կատարվեցին նաև 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեով, որոնցով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի:

ՀՀ Սահմանադրության Հոդված 1-ի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2-ում էլ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Դիտվել է 7347անգամ
Վերջին լուրեր