Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Ապրիլ / 2020 : 15-12

Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. պատգամավոր

 

Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, ով ներկայացրել է այդ ընկերությունների կողմից իրեն հասցեագրված գրավոր պատասխանները:

Նա, նաեւ հավելել է. «Հարցրել եմ, թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում թե՞ միայն X,Y- ում:

Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100 մ է։

Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր։

Ուստի կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագերծել»:

Դիտվել է 36555անգամ
Վերջին լուրեր