03 / Ապրիլ / 2020 : 15-22

Բոլորն սկսել են փնտրել Երեւանի քաղաքապետին. ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը. Նաիրա Զոհրաբյան

 

Որքան հասկացա, կորոնավիրուսային էս թրենդի մեջ բոլորը սկսել են փնտրել Երեւանի քաղաքապետին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը, այլ որ միլիոնուկեսանոց մայրաքաղաքի գլուխը պարզապես չի կարա անհայտ կորած համարվի, կամ «վդրուգ» դառնա անորսալի Ջոն:

Առավոտից ես էլ եմ փնտրում քաղաքապետ Հայկին ու մի թեթեւ «սպրավոչկա» եմ ուզում իրենից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ:

էն որ մենք մեր հանճարեղ մարդկանց սիրում ենք հետմահու, որ ամեն մեկս նստի ու լալահառաչ հուշեր պատմի՝ դա ազգային-գենետիկ բզիկ է: Բայց հիմա մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Էս ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես եւ ինչով են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը:

Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել եւ տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել, ոչ մեկդ, ոչ մի անգամ:

Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում եւ ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է:

Հետգրություն. հուսով եմ, որ էս գրությանս տակ չեմ տեսնի իշխանական ֆեյք ֆաբրիկայի զոմբիներին` նույն ռեպերտուարով ու նույն բառամթերքով: Էդ ձեր ֆեյքա-քֆուրային կանտորան կարանտինի մեջ չի՞. մի հատ հեսա պարետից ճշտեմ:

Իսկ ասածս մտահոգություն է, ասածս ահազանգ է, ու ինչքան էլ հիմա քսի տված ֆեյք դրուժիննիկներով ու «սեքընդ հենդ» բառամթերքով էջիս տակ բուն դնեք, դրանից ձեր տիեզերական իդիոտիզմը չի նվազելու:

Մի մոռացեք այդ երեք հանճարեղ մարդկանց. նրանք մեր խիղճն են, մեր պատմությունն ու մեր հիշողությունը»:

Դիտվել է 11694անգամ
Վերջին լուրեր