Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հուլիս / 2020 : 10-08

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում սպասվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման նորմայից բարձր ինտեսիվություն, ինչի կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Ինչպես yelaket.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարածքում հուլիսի 8-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Հուլիսի 9-ի և 10-ի երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 12131անգամ
Վերջին լուրեր