07 / Հուլիս / 2020 : 12-20

Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ. կրկին քվորում չկա

Սահմանադրական դատարանում չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։

ՍԴ աշխատակիցը լրագրողներին հայտնեց, որ նիստը չի կայանա, քանի որ քվորում չկա։

Նշենք՝ բացի Քոչարյանի դիմումից, ՍԴ օրակարգում ներառված էր ևս վեց հարց։

Հիշեցնենք՝ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը:

Խնդրել էին ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Հիշեցնենք՝ քվորումի բացակայության պատճառով չէին կայացել նաև հունիսի 30-ին նշանակված ՍԴ և աշխատակարգային նիստերը։

Դիտվել է 7013անգամ
Վերջին լուրեր