«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորը կալանավորվել է

«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, որով նաև մեղադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Վանիկ Ասատրյանը 2017 թվականին ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: