04 / Ապրիլ / 2020 : 10-23

Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում
 

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ ապրիլի 4-ին, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 4219անգամ
Վերջին լուրեր