10 / Հուլիս / 2020 : 12-04

Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

Այս մասին yelaket.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։

 

 

 

Դիտվել է 7239անգամ
Վերջին լուրեր