Իրանցի քաղաքացին ձերբակալվել է, ով կասկածվում է «Արայի ամրոց» հոթելում 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երևանում հայտնի «Արայի ամրոց» հոթելից ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին, և պարզվել է, որ նա նշված հոթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի և 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: