Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հուլիս / 2020 : 16-48

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: yelaket.am-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Կովկասի բնության հիմնադրամը(CNF- CaucasusNatureFund)  ավելի քան 10 տարի  Հայաստանում աջակցություն է  ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին,համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան  5 միլիոն եվրոյի աջակցությունէ հատկացրել ՀՀ-ին:

Դիտվել է 7010անգամ
Վերջին լուրեր