Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հուլիս / 2020 : 20-32

Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

հավելված

Դիտվել է 17592անգամ
Վերջին լուրեր