11 / Հուլիս / 2020 : 20-31

Կառավարությունը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրում

Հուլիսի 13-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեծ հավանականությամբ նիստի ժամանակ քննարկվելու է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը:

Դիտվել է 21375անգամ
Վերջին լուրեր