Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը
 
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
                    
                        Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին yelaket.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցները քննարկեցին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով»,-ասված է հաղորդագրության մեջ։


 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            