Նախագահը երեք զինվորականի գեներալ-մայորի կոչում է շնորհել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զինվորական կոչումներ շնորհելու հրամանագրեր է ստորագրել.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի ՏՈՆՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի ՓԻԼՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: