Հայաստանում Վարդավառ է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 19-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Վարդավառ: Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբ առաքյալների առաջ Քրիստոսի պայծառակերպության մասին հիշատակը:
Հիշեցնենք, որ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, պարետատունը մի քանի օր առաջ կոչով դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: Այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնելու նաեւ ոստիկանությունը: