19 / Հուլիս / 2020 : 11-51

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հուլիսի 19-21-ը սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 17-20 մ/վրկ:

Դիտվել է 16698անգամ
Վերջին լուրեր