22 / Հուլիս / 2020 : 19-10

Արցախյան հակամարտության հանդեպ Իրանն ունի երեք մոտեցում

Հուլիսյան մարտերն անհանգստություններ առաջացրին նաև տարածաշրջանային ուժերին մոտ, ինչը նրանց ստիպեց ուշի ուշով հետևել իրադարձությունների զարգացմանն ու դիմել որոշակի գործողություների՝ մի մասը երևացող, մի մասը չերևացող տիրույթներում։

Մասնավորապես հարևան և բարեկամ Իրանում այդ ընթացքում գրվեցին մի քանի տասնյակ վերլուծական հոդվածներ, որոնցում, ի թիվս այլ հարցադրումների և կարծիքների, կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ Արցախյան հակամարտության հանդեպ Իրանն ունի երեք մոտեցում․

Առաջին՝ հակամարտությունը պետք է լուծում գտնի խաղաղ ճանապարհով և բանակցությունների սեղանի շուրջ։

Երկրորդ՝ այն պետք է հանգուցալուծում ստանա առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։

Երրորդ՝ վերոնշյալ երկու տաբերակների և արդյունքների բացակայության դեպքում պետք է պահպանվի 1994 թ․-ի հրադադարով հաստատված առկա վիճակը։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Դիտվել է 21107անգամ
Վերջին լուրեր