23 / Հուլիս / 2020 : 12-00

«Ադրբեջանական կողմը կրել է լուրջ վնասներ, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 25 հարց է ընդգրկված, որից 3-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի զեկուցվող, 21-ը՝ չզեկուցվող։

Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հենց սկզբից անդրադարձավ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սկսված լարվածությանն ու հակառակորդի ագրեսիվ հարձակումներին ի պատասխան՝ հայկական կողմի համարժեք  պատասխանին, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը նյութական լուրջ վնասներ է կրել:

«Ադրբեջանական կողմը կրել է լուրջ վնասներ, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական մտքի, ուժի և ռազմարդյունաբերական համակարգի ակնհայտ հաղթանակն է: Շատ ավելի ուժեղ էր հասցված բարոյահոգեբանական հարվածը: Եվ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքներին՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար:

Հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ․

Նախ՝ Ադբեջանը հարձակվեց ինքնիշխան Հնայաստանի սահմանների վրա։ Այն դիրքերը, որոնք դարձել են վերջին օրերի հարձակման կիզակետ, գտնվում են ինքիշխան Հայաստանքի տարածքում, և Ադրբեջանի մեղադրանքներն՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ: Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում»,- նշեց վարչապետը:

Դիտվել է 20660անգամ
Վերջին լուրեր