Հետմահու պարգևատրվել է Տավուշում զոհված Արթուր Մուրադյանը

Նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել, համաձայն որի Ա. Բ. Մուրադյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է որոշման մեջ: