Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2020 : 14-13

Հերթական աստերոիդը կմոտենա Երկրին օգոստոսի 5-ին

2009 PQ1 84-190 մ չափով աստերոիդ կմոտենա Երկրին օգոստոսի 5-ին: Այս մասին ասվում է ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) կայքում:

Երկրի հետ առավելագույն մոտեցման ժամանակը՝ Երեւանի ժամանակով ժամը 20:35: Այն կանցնի 13,4 կմ/ժ արագությամբ մոլորակից 3,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Տվյալ աստերոիդը հայտնաբերվել է 2009-ի օգոստոսին, պատկանում է «Ապոլլոն» աստերոիդների խմբին: Հաջորդ անգամ այն կմոտենա մեր մոլորակին 2137 թվականին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիտվել է 16627անգամ
Վերջին լուրեր