Գերդան և Լոլիտան՝ կենդանաբանական այգու վագրերը (տեսանյութ)
Ամեն տարի հուլիսի 29-ին նշվում է Վագրերի միջազգային օրը (International Tiger Day)։
Այս տոնը սահմանվել է 2010 թվականին Սանկտ Պետերբուրգում, «Վագրերի գագաթաժողով» միջազգային համաժողովում՝ նվիրված այս գիշատչի պոպուլյացիայի պահպանման խնդիրներին։
Տարբեր երկրներում Վագրերի միջազգային օրը նշելու հիմնական նպատակը լայն հասարակությանն այս կենդանատեսակի վերացման խնդիրների ու պաշտպանության միջոցների վերաբերյալ իրազեկելն է։
Երևանի կենդանաբանական այգում ունենք 2 վագր՝ Գերդան և Լոլիտան։