Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար. Փաշինյան

Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար եւ նրան Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելը բխում է այդ հանգամանքի բերումով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վաչրչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ես համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ եւ կուղարկեմ ՀՀ նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը»,-ասաց Փաշինյանը, ով նաեւ շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնակատար Ջիլավյանին:
Կարդացեք նաև առնչվող հրապարակումը