Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2020 : 16-42

Երևանի խանութներից մեկում 750 հազար դրամով կապիկ են վաճառում. ահազանգ

Երաժիշտ, AlternatiV խմբի կիթառահար Կարապետ Բուռնազյանը երեկ ահազանգել էր, որ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Ծիպոյի թաթիկներ» կոչվող խանութում չափազանց նեղ վանդակում վաճառքի է դրված մի կապիկ: Իսկ կենդանուն նման պայմաններում պահելն, ըստ նրա, հավասար է տանջամահ անելուն:

«Հայկական ժամանակի»  հետ զրույցում Կարապետը հայտնել է, որ մի քանի անգամ տեսել է, թե կապիկն ինչ անհարմար վիճակում է եւ որոշել որեւէ ելք գտնել նրան ազատագրելու համար: Ընկերոջ միջոցով խանութի տիրոջից պարզել են, որ կենդանուն կարելի է ձեռք բերել 750 հազար դրամով: «Մտածում էինք՝ առնել, հետո ինչ-որ արգելոց տանել կամ այլ տարբերակ գտնել, բայց որ ասեցին գինը, հասկացանք, որ այս պահին կապիկն առնելն այդքան էլ իրատեսական չէ: Բացի դա մի բան էլ կա, ընկերոջս այդ գինն էին ասել, մեկ այլ տղայի ասել էին, թե կենդանին չի վաճառվում»,- ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ կենդանիների հետ կապված պիտի համապատասխան գերատեսչությունը զբաղվի եւ հստակ կանոններ ու չափորոշիչներ սահմանի, թե որ կենդանուն ինչ պայմաններում է կարելի պահել, կամ արդո՞ք կարելի է առահասարակ տվյալ կենդանուն անազատությամն մեջ պահել: «Նորմալ երեւույթ չէ կապիկին այդ փոքր վանդակում կամ բնակարանում պահելը, վաճառելու մասին էլ չեմ խոսում»,- ասաց Կարապետ Բուռնազյանը:

Դիտվել է 29009անգամ
Վերջին լուրեր